Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքում ֆինանսական խնդիրներն են շատ սուր. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:56 03/02/2017

Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքում ֆինանսական խնդիրներն են շատ սուր. «Ժամանակ»

Պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանի ու  նրանց միացած քաղաքական ուժերի մոտ  անորոշ վիճակ է:  Ինչպես այլ դաշինքներում,  այստեղ ևս ցուցակի հորիզոնականների համար  կենաց-մահու կռիվ է:  Բացի ցուցակի խնդիրներից,  այստեղ ֆինանսական խնդիրներն են շատ սուր:  Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած  քաղաքական ուժերից  ամենաապահովվածը  Սեյրան Օհանյանն է,  որը դեռ վերջնական հստակություն չի մտցրել և չի հաստատել,  որ պատրաստվում է  ֆինանսավորել նախընտրական արշավը:  Այս պահին կարելի է ասել, որ  Օհանյանի շուրջ  միավորումը՝  օդից կախված վիճակում է: 

Ի դեպ, ֆինանսական խնդիրներն այնքան լուրջ են,  որ նրանք ստիպված են եղել փակել  politinfo.org կայքի խմբագրությունը և կայքի համար պետք է աշխատեն  Վիկտոր Դալլաքյանի  նորաստեղծ կուսակցության գրասենյակից»,-հավելել է թերթը:

Placeholder
Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքում ֆինանսական խնդիրներն են շատ սուր. «Ժամանակ»