ՀԺԿ-ն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:01 03/02/2017

ՀԺԿ-ն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ.«Ժողովուրդ»

ՀԺԿ-ն խոստանում է մոտ օրերս  վերջնականապես  հստակեցնել առաջիկա  խորհրդարանական  ընտրությունների մասնակցության ձևաչափը, բայց ինչպես պնդում են  «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները,  Ստեփան Դեմիրճյանը  կարծես թե սկսել է կողմնորոշվել. Նրա ղեկավարած կուսակցությունը  համագործակցի ՀԱԿ-ի հետ, ավելին՝ ՀԱԿ-ի ցուցակում Դեմիրճյանը լինելու է 2-րդ համարը: 

Մեկնաբանությունների համար  «Ժողովուրդ»-ը դիմել է  ՀԺԿ քարտուղար  Գրիգոր Հարությունյանին,  որն էլ ասել է. «Մենք միշտ էլ համագործակցել ենք,  ու հիմա էլ համագործակցում ենք ՀԱԿ-ի հետ: Հետագայում էլ, կարծում եմ,  կհամագործակցենք:  Այսօրվա դրությամբ  միասին համագործակցում ենք, որոշումը կլինի վերջնական,  կիմանաք»:

 

Placeholder
ՀԺԿ-ն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ.«Ժողովուրդ»