Կոնվերս բանկն առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում  ՎԻԶԱ վիրտուալ քարտ
Տնտեսություն
15:21 03/02/2017

Կոնվերս բանկն առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում ՎԻԶԱ վիրտուալ քարտ

Կոնվերս Բանկը ընդլայնում է  ինտերնետ միջավայրում ծառայությունները  և  առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում նոր սերնդի    ՎԻԶԱ վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account:

Բանկի մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ Կոնվերս Բանկի  Visa Virtual Account-ը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ առցանց գնումներ և վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ինչպես նաև գնորդին ազատելով պլաստիկ բանկային քարտ ունենալու անհրաժեշտությունից:

«Visa Virtual Account-ը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի՝ երեք տարվա  սպասարկման վճարը ընդամենը 1000 ՀՀ դրամ է»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Վիրտուալ՝ Visa Virtual Account քարտը կարելի է կառավարել ինտերնետ բենքինգի  միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Կատարված գործարքների շարժին և մնացորդին առցանց հետևելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում:

Visa Virtual Account կարելի է պատվիրել ՀՀ Դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և ՌԴ ռուբլի արժույթներով:

Placeholder
Կոնվերս բանկն առցանց գնումները նախընտրող իր հաճախորդներին է առաջարկում ՎԻԶԱ վիրտուալ քարտ