Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է գերեվարված ադրբեջանցի դիվերսանտին
Իրավունք
18:30 03/02/2017
ԼՂՀ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է գերեվարված ադրբեջանցի դիվերսանտին

Այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:

ԼՂՀ ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։

Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում` իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը:

Placeholder
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է գերեվարված ադրբեջանցի դիվերսանտին