Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
Քաղաքական
14:28 03/02/2017
Աշխարհ

Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն

Մոսկվան դեմ է Անդրեյ Լապշինին Ադրբեջանին հանձնելուն, պնդելով որ անթույլատրելի է Ռուսաստանի քաղաքացուն երրորդ կողմին հանձնելը: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Ռուսաստանի քաղաքացուն երրորդ երկրին հանձնելն անթույլատրելի է: Մենք այս առումով ինտենսիվ շփումներ ենք ունենում Բելառուսի արտաքին գործերի նախարարի, այդ երկրի կոմպետենտ մարմինների հետ»,-ասել է նա ճեպազրույցում:

Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի համարվող Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի խնդրանքով: Լապշինն Արցախ այցելելու համար ընդգրկված է  եղել Ադրբեջանի սև ցուցակում, սակայն 2015-ի հունիսին Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով Լապշինը մուտք է գործել Ադրբեջան: Դրանից հետո Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել բլոգերին՝ «Պետական սահմանների մասին» ու միգրացիոն  օրենքները խախտելու մեղադրանքով:
 

Placeholder
Զախարովա. Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն