Արմեն Մարիրոսյան. Մասնակցում ենք ընտրություններին իրավիճակ փոխելու մտադրությամբ
Քաղաքական
14:04 04/02/2017

Արմեն Մարիրոսյան. Մասնակցում ենք ընտրություններին իրավիճակ փոխելու մտադրությամբ

«Ժառանգություն» կւոսակցությունը երեկ որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել դաշինքով: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն»-ում դեռևս չեն որոշել, թե ում հետ կգնան ընտրություններին՝ «Ե՞լք»-ի, թե Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան միավորման հետ: «Ժառանգության» ներկայացուցիչները հիմա պաշտոնական բանակցություններ են այս ուժերի հետ վարում, արդյունքների մասին կարող են հայտարարել մի քանի օրից:

Մարտիրոսյանի խոսքով, խնդիրն ամենևին էլ այն չէ, որ «Ժառանգություն»-ը վախենում է ընտրություններին միայնակ մասնակցելուց:

«Մենք մասնակցում ենք ընտրություններին երկրում առկա իրավիճակ փոխելու մտադրությամբ: Խորհրդի անդամների գերակշռող մեծամասնությունն այն միտքն արտահայտեցին, որ իրավիճակ փոխելու անհրաժեշտություն կա: Իրավիճակ փոխել միայնակ, ակնհայտ է, որ որևէ մեկը չի կարող»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Արմեն Մարիրոսյան. Մասնակցում ենք ընտրություններին իրավիճակ փոխելու մտադրությամբ