Մոսկվայում շները հոշոտել են հայտնի հաղորդավարի կնոջը
Իրավունք
15:06 04/02/2017

Մոսկվայում շները հոշոտել են հայտնի հաղորդավարի կնոջը

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության մոտ չորս շուն հարձակվել են 80-ամյա մի կնոջ վրա ու հոշոտել նրան։ «Vesti.ru»-ի փոխանցմամբ, պարզվել է, որ ծեր կնոջ՝ Վալերիա Կացի ամուսինը սովետական ժամանակների հայտնի հաղորդավար, թարգմանիչ, կինոդերասան Կիրիլ Վացն է։

Շների պահակը, որը մասնավոր «Ալֆա Նաբատ» ընկերության աշխատողն է, հանել էր նրանց դնչկալները՝ վստահ լինելով, որ պահպանվող տարածքում կողմնակի անձ չկա։ Շների պահակը ձերբակալվել է, տվել ցուցմունքներ։

Հաղորդվում է, որ շների հարձակման հետևանքով առաջացած վնասվածնքերով կնոջ մարմինը հայտնաբերվել է մոսկովյան Կազակով փողոցում։

Գործը գտնվում է ՌԴ քննչական կոմիտեի վարույթում։

Placeholder