Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ԱՄՆ նախակին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել ու ողջունել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ ադրբեջանցի գերեվարված զինվորի հետ հանդիպմանը:
«Աշխարհը պետք է ծափահարի, երբ ձերբակալվածին/գերի ընկածին վերաբերվում են հարգանքով/արժանապատվորեն: Կարծում եմ, որ պետք է փոխադարձ լինի»,-գրել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։ Պաշտպանը Էլնուր Հուսեյնզադեի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ադրբեջաներենով։
@NKR_Ombudsman The world can only applaud when captured/arrested are treated with dignity/respect. Needs to be mutual, though.
— John M Evans (@EvansinAmerica) February 3, 2017