Արցախի Օմբուդսմենը ադրբեջանցի գերուն է փոխանցել Կոնվենցիան՝ ադրբեջաներենով
Քաղաքական
09:29 04/02/2017

Արցախի Օմբուդսմենը ադրբեջանցի գերուն է փոխանցել Կոնվենցիան՝ ադրբեջաներենով

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 3-ին դիվերսիոն փորձի ժամանակ գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ադրբեջաներենով։ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարծված լուսանկարում երևում է սեղանին դրված գրքույկը։

«Արդեն չորրորդ ընկերն է հարցնում՝ ինչ գրքույկ էր դրված սեղանին։ Պատասխանում եմ հրապարակավ՝ Եվրոպական կոնվենցիան ադրբեջաներեն լեզվով։ Փոխանցել եմ Հուսեյնզադեին», -պարզաբանել է Արցախի Օմբուդսմենը։

Հուսեյնզադեն գերի էր ընկել փետրվաի 1-ին տեղի ունեցած դիվերսիոն փորձի ժամանակ։ Երեկ Արցախի ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ նա ձերբակալվել է դիվերսիոն փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատելու կասկածանքով։

 

Placeholder
Արցախի Օմբուդսմենը ադրբեջանցի գերուն է փոխանցել Կոնվենցիան՝ ադրբեջաներենով