Հայաստանում տրիկոտաժեղենի, գորգերի արտադրության ծավալները նվազել են
Տնտեսություն
19:33 04/02/2017
Հայաստան

Հայաստանում տրիկոտաժեղենի, գորգերի արտադրության ծավալները նվազել են

Հայաստանում շարունակում են նվազել ինչպես տրիկոտաժեղենի, այնպես էլ գորգերի արտադրության ծավալները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016 թվականին 2015 թ-ի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 56.1%-ով:

Եթե նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 18 տոննա գորգեր և գորգեղեն, ապա 2015թ-ի՝ 41 տոննա:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա 2016-ին Հայաստանում արտադրվել է  3 476.1 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ին՝   3 607.3 հազար հատ: Այստեղ արտադրության ծավալները նվազել են 3.6%-ով:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում  նվազել են նաև բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2015թ-ին հանրապետությունում արտադրվել է 7.7 տոննա բամբակյա գործվածք, ապա 2016-ին՝ ընդամենը 3.6 տոննա, ինչը 53.3 տոկոսով պակաս է:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2016-ին 2.1 անգամ աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. 2015թ-ին հանրապետությունում արտադրվել  է 7 901.6 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016 թ-ին՝   16 257.7  հազար զույգ:

 

Placeholder
Հայաստանում տրիկոտաժեղենի, գորգերի արտադրության ծավալները նվազել են