ԱՄՆ-ում անցկացվելու է Վիգեն Չալդրանյանի «Լռություն» ֆիլմաշարքի փառատոնը
Մշակույթ
17:15 04/02/2017
Աշխարհ

ԱՄՆ-ում անցկացվելու է Վիգեն Չալդրանյանի «Լռություն» ֆիլմաշարքի փառատոնը

Գլեդնելի «MGN» կինոթատրոնում փետրվարի 20-24-ը կայանալու է ռեժիսոր  Վիգեն Չալդրանյանի «Լռություն» ֆիլմաշարքի փառատոնը:  Լոս Անջելեսում  նախորդ տարի մայիսին ցուցադրվել էր Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը: Այս անգամ, asbarez.com-ի հաղորդմամբ,  այս ֆիլմից զատ ներկայացվելու է Չալդրանյանի այլ ֆիլմեր, որոնց գլխավոր առանցքը «լռությունն» է ՝ «Լռության սիմֆոնիա», «Ձայն լռության», «Ձայն բարբառո»:

Փառատոնը կազմակերպվում է Արևմտյան Ամերիկայի համազգային շրջանային վարչության հովանավորությամբ:  Փառատոնից ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում գործող Համազգային «Սոս Սարգսյան» թատերախմբին: 

Նշենք, որ Վիգեն Չալդրանյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:
 

Placeholder
ԱՄՆ-ում անցկացվելու է Վիգեն Չալդրանյանի «Լռություն» ֆիլմաշարքի փառատոնը