Ռուսաստանը ԵՄ մի շարք երկրներից կարգելի թռչնամսի ներկրումը
Տնտեսություն
16:23 04/02/2017
Աշխարհ

Ռուսաստանը ԵՄ մի շարք երկրներից կարգելի թռչնամսի ներկրումը

Ռոսսելխոզնադզորն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կարգելի ԵՄ երկրների թռչնամսի, ձվի  ներկրումը՝  Եվրոպայում տարածված թռչնագրիպով պայմանավորված: Հայտնում է  «Գազետա.ռու»-ն:  

«Առայժմ հստակ ժամկետներ չունենք, նախատեսում ենք արգելքը ներդնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Առաջին հերթին կլինեն այն երկրները, որտեղ գրանցվել է հիվանդությունը»,-պետական կառույցից հայտնել են լրատվամիջոցին:

Ավելի վաղ նույն կառույցը հայտարարել էր,   որ արգելում է Բելառուսից պահածոյացված միս ներկրել:  Ռուսաստանում կասկածում են, որ Բելառուսը Ռուսաստան է վերարտահանում ուկրաինական արտադրության պահածո:

Տարեկան Ռուսաստանում սպառվում է ընդհանուր առմամբ 2 մլն տոննա պահածոյացված միս: Միսնկի շրջանից ներկրվում է այդ ծավալի 0.75-1.5 տոկոսը:

Նշենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊ ծառայությունը որևէ երկրից թռչնամսի ներկրման արգելքի վերաբերյալ չի հայտարարել: Ծառայության էջում հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ներկրվել է մոտ 668 տոննա թռչնամիս:
 

Placeholder
Ռուսաստանը ԵՄ մի շարք երկրներից կարգելի թռչնամսի ներկրումը