Կոնվերս Բանկը կրկին մրցանակի է արժանացել
Տնտեսություն
18:36 06/02/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը կրկին մրցանակի է արժանացել

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի՝ փետրվարի 3-ին կայացած  մրցանակաբաշխության «ՍՎՈՓ և Ռեպո  հարթակի լավագույն մասնակից 2016»  անվանակարգում: Իսկ  «Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016» անվանակարգերում լավագույնն է ճանանչվել Կոնվերս  Բանկի գանձապետ Հասմիկ  Մաթևոսյանը, - հայտնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն յոթերորդ տարին:  Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: Յուրաքանչյուր անվանակարգում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ներկայացված են եղել  2-3 թեկնածու, բացի  «Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016» -ից, որին մասնակցել են բոլոր դիլերները:

«Նախորդ տարի Կոնվերս Բանկը հաղթող էր ճանաչվել  մեկ անվանակարգում՝ «ՍՎՈՓ և Ռեպո  հարթակի լավագույն մասնակից 2015» : Այս տարի Բանկը ներկայացված էր 2  անվանակարգում: Եվ երկուսում էլ հաղթել է՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Դա ոչ միայն գոհացուցիչ է, այլև  պարտավորեցնող:Մենք վստահ ենք, որ մեր Թիմը՝ իր գործակցված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և Բորսայում ակտիվության շնորհիվ կկարողանա նվաճված դիրքերը  պահպանել նաև այս տարի»,- նշել են Բանկում:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին՝  Բորսայի տարբեր հարթակներում առավելագույնս ներգրավված, ինչպես նաև Հայաստանում կապիտալի և արտարժութային շուկայի զարգացման ու կատարելագործման միջոցառումներին մասնակցող, մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին խրախուսելու նպատակով:

Placeholder
Կոնվերս Բանկը կրկին մրցանակի է արժանացել