Էռնեկյանը «Զվարթնոց» օդանավակայանին հարող  տարածքում զվարճանքների մեծ  համալիր է կառուցելու. ՀԺ
Օրվա մամուլ
09:15 07/02/2017
Հայաստան

Էռնեկյանը «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր է կառուցելու. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի ունեցած հավաստի տեղեկություններով, արգենտինահայ գործարար  Էդուարդո Էռնեկյանի «թիմը»  վերջնական որոշում է կայացրել  «Զվարթնոց» օդանավակայանին հարող  տարածքում զվարճանքների մեծ  համալիր կառուցել,  որի կազմում լինելու է նաև խաղատուն:  Ներկայումս Երևանի մերձակայքում գործող  միակ խաղատունը  Գագիկ Ծառուկյանին պատկանող  «Փարավոնն» է, որը ըստ էության գրավել է խաղատնային բիզնեսի  ողջ շուկան և  հսկայական շահույթներ է ապահովում  սեփականատիրոջը: 

«Օդանավակայանի մերձակայքում կառուցվելիք  խաղատունը առաջին հերթին  հարվածելու է հենց  «Փարավոնին» ու  զրկելու է նրան գրեթե  մենաշնորհ ունեցող կարգավիճակից:  Փորձը ցույց է տալիս, որ Էռնեկյանը  որևէ բիզնես հիմնադրելիս առաջնորդվում է  ամենաբարձր ստանդարտներով, ինչին Ծառուկյանը դժվար թե կարողանա հասնել երբևէ:  Դժվար է պնդել իհարկե, թե նման որոշում  Էռնեկյանը կայացրել է  ինչ-որ քաղաքական  դրդապատճառներով, բայց որ ծրագիրը իրականացնելու դեպքում  նմանատիպ հետևանքներ կլինեն,  թերևս կասկածից վեր է»,-գրել է թերթը:

Placeholder
Էռնեկյանը «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքում զվարճանքների մեծ համալիր է կառուցելու. ՀԺ