Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը
Քաղաքական
14:40 07/02/2017

Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը

Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել բլոգեր Ալեքսանդր Լապշինի  փաստաբանների բողոքը՝ անփոփոխ թողնելով Մինսկի դատարանի որոշումը: Հայտնում է «Սպուտնիկ»-ը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանն անփոփոխ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ գլխավոր դատախազության որոշումը:

Գերագույն դատարանը դատական վերջին ատյանն է, որտեղ կարելի է բողոքարկել Գլխավոր դատախազության որոշումը: Ադրբեջանին արտահանձնման վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտել:

 

Placeholder
Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը