Կարեն Գրիգորյանը մեկ միավորով է զիջում առաջատարին
Սպորտ
17:35 07/02/2017
Հայաստան

Կարեն Գրիգորյանը մեկ միավորով է զիջում առաջատարին

Լիսաբոնում անցկացվող շախմատի «Պորտուգալիա Օփեն» մրցաշարում կայացել են 5-րդ տուրի հանդիպումները։ Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն իր պարտիան ավարտել է հաղթանակով, իսկ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը ոչ ոքի է խաղացել։ Պարտիան խաղաղ ելքով է ավարտել նաև Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Ղարամյանը։ Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Արդյունքում՝ Ղարամյանը 4,5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականով, Կարեն Գրիգորյանը 4 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով 11-րդն է, իսկ Տիգրան Հարությունյանը 3,5 միավորով՝ 21-րդը։ «Պարտուգալիա Օփենի» մրցաշարային աղյուսակը 5 միավորով միանձնյա գլխավորում է Էդուարդո Բոնելլին։

Placeholder
Կարեն Գրիգորյանը մեկ միավորով է զիջում առաջատարին