Կարեն Կարապետյանի  հայտարարությունը լայն  քննարկման առարկա է դարձել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:23 08/02/2017
Հայաստան

Կարեն Կարապետյանի հայտարարությունը լայն քննարկման առարկա է դարձել. «Ժողովուրդ»

ՀՀ տնտեսության մեջ շուրջ 850 միլիոն  դոլարի  ներդրումներ  ներգրավելու վերաբերյալ  վարչապետ Կարեն Կարապետյանի  հայտարարությունն  այս օրերին լայն  քննարկման առարկա է դարձել:  Մասնագետների պնդմամբ՝  մինչդեռ անգամ  500-550 միլիոն դոլարի ներդրումների  ծավալը  իրոք  կարող է  բեկում մտցնել  Հայաստանի տնտեսության մեջ,  բայց դրա համար նախևառաջ հարկավոր է գումարներն էֆեկտիվ  կառավարվեն,  ինչի համար էլ իրապես երաշխիքներ են պետք:  Թերևս, այդ «բարաթի» պատճառով էր, որ  ՀՀ վարչապետը փորձեց  սեփական օրինակով ավելի շատ  ներքին ներդրողներին մոտիվացնել և  տեղից շարժվել: 

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ  Գյումրիում մոտ օրերս  կսկսվեն  կոնկրետ  աշխատանքները:  Թերևս, միայն այս  դեպքում հնարավոր կլինի  նաև  օտարերկրյա  ներդրողներին համոզել, որ  փող բերեն  մեր երկիր:  Բայց այս ամենը կախված կլինի  ընտրություններից,  երբ հստակեցվի «ով ով է»:

Placeholder
Կարեն Կարապետյանի հայտարարությունը լայն քննարկման առարկա է դարձել. «Ժողովուրդ»