Ապատեղեկատվություն տարածելով,  Ադրբեջանը փորձում է արդարացնել իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները. ՊԲ
Քաղաքական
14:05 08/02/2017
ԼՂՀ

Ապատեղեկատվություն տարածելով, Ադրբեջանը փորձում է արդարացնել իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները. ՊԲ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կատարյալ ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան կողմը շփման գոտում դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: Ուղղակի նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները»:

 

Placeholder
Ապատեղեկատվություն տարածելով, Ադրբեջանը փորձում է արդարացնել իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները. ՊԲ