Լևոն Մկրտչյան. Ռուսաց լեզվի  զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքներն ամփոփվում են
Կրթություն, գիտություն
13:16 08/02/2017

Լևոն Մկրտչյան. Ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքներն ամփոփվում են

Ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի  զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպմանը հայտարարել  է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը, ինչպես նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները և համապատասխան մեթոդաբանությունը:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՆ-ի և ՌԴ գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթին վերաբերող հարցերին: Այդ համատեքստում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող մասնագիտությունների համար այս ուսումնական տարում ուսանողներին տարկետման իրավունք տրամադրելու հարցը: 

Կողմերն անդրադրաձել են նաև Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերի:
Դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման և փոխահամաձայնեցման մթնոլորտում:

 

Placeholder