Կոնվերս բանկի թիմը  լավագույների  թվում է
Տնտեսություն
16:06 08/02/2017

Կոնվերս բանկի թիմը լավագույների թվում է

Կոնվերս  Բանկի թիմը  երկու մրցանակ  է նվաճել ֆինանսական ոլորտի կազմակերպությունների  2-րդ ամենամյա «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ մրցույթում: Բանկի թիմը լավագույնն է ճանաչվել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»  անվանակարգում , իսկ «Բրեյն Ռինգ»անվանակարգում զբաղեցրել է երրորդ տեղը:

«Մենք հպարտ են մեր գործընկերների, Բանկի Թիմի հաջողությամբ: Կոնվերս Բանկում միշտ էլ կարևորել են մարդկային ներուժը, աշխատակիցների զարգացման ու ինքնակրթման անհրաժեշտությունը՝ խրախուսելով նախաձեռնողականությունը, ինչպես նաև Մեր աշխատակիցների մասնակցությունը տարբեր վերապատաստման ծրագրերի թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս»,- ասված է բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Գիտակների հայկական ասոցիացիայի կազմակերպած մրցույթին մասնակցել է 7  թիմ՝  ԿԲ-ից,  «Արդշինբանկից», HSBC-ից, Ամերիաբանկից, ԱԿԲԱ բանկից, ՎՏԲ- Հայաստանից  և Կոնվերս  բանկից:
 

Placeholder
Կոնվերս բանկի թիմը լավագույների թվում է