Վարդան Արամյանը վստահեցնում է, որ վարչապետի զգուշացումն ուղղված չէր ֆինանսների նախարարությանը
Տնտեսություն
14:59 09/02/2017

Վարդան Արամյանը վստահեցնում է, որ վարչապետի զգուշացումն ուղղված չէր ֆինանսների նախարարությանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արջի ծառայություն մատուցելուն ուղղված զգուշացումն ուղղված չէր ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հարցին, թե այդ դեպքում ում էր վերաբերում այդ զգուշացումը, նախարարը  պատասխանեց. «Դրա մասին պետք է հարցնեք պարոն Կարապետյանին: Ես կարծում եմ, որ դա ուղղակի հորդոր էր, որպեսզի նախընտրական ժամանակահատվածում չլինեն անհարկի չարաշահումներ, որ ինչ-որ մեկը փորձի դա օգտագործել և ի վնաս լինի, ոչ թե ի նպաստ որևէ կուսակցության, որովհետև արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել նման նպատակի համար: Հորդորը դրա համար էր։ Վստահ եմ, որ դա ֆինանսների նախարարությանն ուղղված չէր»: 

Վարդան Արամյանը նաև վստահեցրեց, որ Ֆինանսների նախարարության աշխատակիցները ՀՀԿ-ի օգտին քվեարկելու հորդոր չեն ստացել:

Placeholder
Վարդան Արամյանը վստահեցնում է, որ վարչապետի զգուշացումն ուղղված չէր ֆինանսների նախարարությանը