Վարդան Արամյանը՝ պետական պարտքի մասին
Տնտեսություն
15:29 09/02/2017
Հայաստան

Վարդան Արամյանը՝ պետական պարտքի մասին

«Քանի դեռ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակում ունի դեֆիցիտ, ակնհայտ է, որ դեֆիցիտի ծածկման աղբյուրները  պարտքի ներգրավումն է»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգավոր չէ՞ պարտքի շեմը և մինչև երբ է Հայաստանը խոշոր ծավալի պարտքեր կուտակելու:

Նախարարի խոսքերով՝  եթե խնայողություններն ավելի պակաս են, քան ներդրումները, բնականաբար, պետք է օգտագործել նաև արտաքին խնայողությունները, որովհետև քո ներքին խնայողությունները չեն բավարարում ներդրումների համար: «Սա ընդունված աքսիոմատիկ ճշմարտություն է : Քանի դեռ ՀՀ խնայողություններն ավելի պակաս  կլինեն, քան ներդրման նկատմամբ պահանջները, բնականաբար, պետք է պարտք վերցնենք կամ օգտագործենք արտաքին խնայողությունները»,- ասաց ֆինանսների նախարարը:

Վարդան Արամյանը վստահեցրեց, որ ՀՀ պետական պարտքի շեմը վտանգավոր չէ, դրա մասին բազմիցս խոսվել է, հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:

Placeholder
Վարդան Արամյանը՝ պետական պարտքի մասին