Զախարովա. Ոգևորող է, որ հայաստանյան լրատվամիջոցները մտահոգված են ռուս-ադրբեջանական հարաբերություններով
Քաղաքական
18:05 09/02/2017

Զախարովա. Ոգևորող է, որ հայաստանյան լրատվամիջոցները մտահոգված են ռուս-ադրբեջանական հարաբերություններով

Ոգևորող է, որ Հայաստանի զանգվածային  լրատվամիջոցները մտահոգված են ռուս-ադրբեջանական հարաբերություններով: Լապշինի արտահանձման  ու ՌԴ կողմից ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ հայ լրագրողի հարցին նման պատասխան տվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք տեղեկացնում ենք ԶԼՄ-ներին ու հարազատներին այն քայլերի մասին, որոնք ուղղված են Ռուսաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանությանը»,-շարունակեց նա:

Զախարովայի խոսքով, Ալեքսանդր Լապշինի գործով զբաղվում է ՌԴ դեսպանությունը, շփվում են ինչպես իր փաստաբանների, այնպես էլ Իսրայելի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Լապշինը նաև Իսրայելի քաղաքացի է:

«Այնպես որ թեման գտնվել է և գտնվում է ռուսական կողմի վերահսկողության ներքո: Ձեզ՝ որպես Հաաստանի ներկայացուցիչ շատ շնորհակալություն այդ թեմայի նկատմամբ հետաքրքրության համար, որովհետև դուք մեզ հիշեցնում եք Ռուսաստանի քաղաքացու ճակատագրի մասին»,-ասաց նա:

Տեսանյութում այս հարցն ու պատասխանը վերջին րոպեներին են:

Placeholder
Զախարովա. Ոգևորող է, որ հայաստանյան լրատվամիջոցները մտահոգված են ռուս-ադրբեջանական հարաբերություններով