Մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարականը  տրված էր շուտ, ուշադիր եղեք. վարչապետը՝ սպորտի նախարարին
Սպորտ
14:10 09/02/2017
Հայաստան

Մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարականը տրված էր շուտ, ուշադիր եղեք. վարչապետը՝ սպորտի նախարարին

Կառավարությունում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հաշվետվության ժամանակ պարզվել են, որ ոլորտում կան համակարգային խնդիրներ՝ կապված քաղաքականության և կառավարման իրականացման հետ:

Ենելով դրանից՝  վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում վերանայել կրթական ոլոր մակարդակներում ֆիզիկական կուլտուրային վերաբերվող կրթական ծրագրերը և առաջարկություն ներկայացնել՝ այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ:

«Գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները», - ասաց Կարեն Կարապետյանը:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը  ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը, և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար:

«Խնդիրը նրանում է, որ կրթական ծրագրերն ունիֆիկացված չեն, տարբեր տեղեր տարբեր կրթական ծրագրեր կան, ստանդարտներ գոյություն չունեն:  Մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարականը, պարոն Ռոստոմյան, տրված էր շուտ: Առ այսօր մենք որևիցե ինֆորմացիա չենք ստացել ձեզանից, թե ինչպես ենք ակտիվացնելու գյուղական համայնքներում սպորտդահլիճների կառուցումը: Ուշադիր եղեք»,- դիմելով նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ ասաց Կարեն Կարապետյանը: 


 

Placeholder
Մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարականը տրված էր շուտ, ուշադիր եղեք. վարչապետը՝ սպորտի նախարարին