Ռուսաստանում բելառուսական արտադրանքը կստուգեն սահմանից մինչև իրացման ցանց
Տնտեսություն
12:40 09/02/2017

Ռուսաստանում բելառուսական արտադրանքը կստուգեն սահմանից մինչև իրացման ցանց

Ռոսսելխոզնադզորը  մոնիտորինգ կիրականացի Բելառուսից ներկրված սննդամթերքը սահմանից մինչև իրացման ցանցեր:  «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, պետական մարմնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ միջոցառումներն իրականացվելու են բելառուսական կողմի խնդրանքով:

Ռոսսելխոզնադզորից ավելի վաղ հայտնել էին, որ սահմանափակումներ են կիրառելու Բելառուսի տարածքից  ներկրվող պահածոյացված մսի ներկրման առումով: Ի պատասխան Բելառուսի նախագահը հայտարարել է, իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի տարածք մսի մատակարարմանը:
 

Placeholder
Ռուսաստանում բելառուսական արտադրանքը կստուգեն սահմանից մինչև իրացման ցանց