Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկում՝ իր քարտապանների համար
Տնտեսություն
15:11 09/02/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկում՝ իր քարտապանների համար

Սիրո տոներին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է երկու նոր ակցիայի գործարկման մասին։

Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, փետրվարի 11-14-ը ներառյալ  օգտվելով Բանկի գործընկերների լայն ցանցի՝   այդ թվում  Tiziano սրճարանի, Food on Wood –ի, TAO Chinese and Japanese Cuisine-ի, Yeraz Lounge-ի, Thomas Smokey Ribs Bar-ի ,Green Bean-ի ծառայություններից և վճարելով Պոս-տերմինալներով՝  քարտապանները կստանան գործարքների գումարի 20 տոկոսի չափով հետվերադարձ:

Իսկ փետրվարի  6-14-ը ներառյալ այցելելով Բանկի մասնաճյուղեր՝ հաճախորդները հնարավորություն կունենան անվճար ստանալ MasterCard Standard/Woman’s  պլաստիկ քարտ:
«Կոնվերս Բանկի Թիմը վստահ է, որ սերն է ամենայն լավի, լուսավորի, առաջընթացի սկիզբը: Մենք շնորհավորում  ենք բոլորին Սիրո տոների կապակցությամբ և առաջարկում օգտվել Բանկի գործարկած ակցիաների  ընձեռած հնարավորություններից՝ Սիրո տոնը նշելով  սիրելիների հետ՝ հաճելի մթնոլորտում ու  շահավետ պայմաններով»,- նշում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ  կայքում:

Placeholder
Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկում՝ իր քարտապանների համար