Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրաժարվում է մեկնաբանել Բելառուսի կողմից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին կազմակերպության գրասենյակից:
«Human Rights Watch-ն այս փուլում այդ գործի հետ կապված մեկնաբանություն չի կարող տալ»,- մեր հարցմանն ի պատասխան նշել են կազմակերպության գրասենյակից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի Սահմանադրական դատարանի որոշմամբ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը արտահանձնվել է Ադրբեջանին: