ՀՀ ոստիկնապետի տեղակալը Բելառուս չի մեկնի
Քաղաքական
14:41 09/02/2017

ՀՀ ոստիկնապետի տեղակալը Բելառուս չի մեկնի

Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի՝ Մինսկ նախատեսված այցը չի կայանա:  Նրան Բելառուս գործուղելու մասին որոշումը վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ չեղյալ է ճանաչվել:

Վ. Եղիազարյանը Մինսկ պետք է մեկներ մարտի 2-5-ը՝ մասնակցելու  Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Վարդան Եղիազարյանի ՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու էին  պետական բյուջեով՝  ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
 

Placeholder
ՀՀ ոստիկնապետի տեղակալը Բելառուս չի մեկնի