Մարտակերտում վիրավորված զինվորին տեղափոխում են Երևան
Առողջություն
17:02 09/02/2017

Մարտակերտում վիրավորված զինվորին տեղափոխում են Երևան

Փետրվարի 8-ին hակամարտ զորքերի շփման գծի  (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած  ժամկետային զինծառայող Կորյուն  Կիրակոսյանին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխում են Երևան: Այս մասին Panorama.am –ին հայտնեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից:

Հոսպիտալից  ասացին, որ զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում, առողջական վիճակը գնահատվում է  ծանր:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

 

Placeholder
Մարտակերտում վիրավորված զինվորին տեղափոխում են Երևան