ՎՊ նախագանի պաշտոնի 3 հավանական թեկնած կա. ՀԺ
Օրվա մամուլ
09:13 10/02/2017
Հայաստան

ՎՊ նախագանի պաշտոնի 3 հավանական թեկնած կա. ՀԺ

Երեկ Ազգային ժողովի նիստի  մեկնարկին ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ  ՀՀ  վերահսկիչ  պալատի  նախագահ  Իշխան Զաքարյանը զբաղեցրած  պաշտոնից հրաժարականի  դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Եթե 15-օրյա ժամկետում  Զաքարյանը  հետ չվերցնի  իր դիմումը, այն կհամարվի ընդունված:  Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո  ՎՊ նախագահի պաշտոնի համար  մրցավազքն արդեն սկսվել է:  Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ  Իշխան Զաքարյանը  կարող է հրաժարական տալ,  քանի որ լինելու է Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբի պետը:  Եվ երեկ ԱԺ-ում նրա հրաժարականի  վերաբերյալ  դիմումի ներկայացումից հետո  արդեն քննարկվում էր հարցը, թե  ովքեր են այդ պաշտոնին  հավակնող  թեկնածուները:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ երեք հավանական թեկնածուների  անուններ են շրջանառվում: Նախ՝ այդ պաշտոնին ձգտում է ՀՅԴ-ն, որի թեկնածուն ՎՊ խորհրդի նախագահի տեղակալ Արա Նռանյանն է: Թերթը փորձել է ՀՅԴ խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանից մեկնաբանություն ստանալ, բայց  նա հրաժարվել է անգամ  հարցը լսել:  Թեկնածու են նաև  ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը ու այդ խորհրդի նախկին անդամ,  էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանը:

Placeholder
ՎՊ նախագանի պաշտոնի 3 հավանական թեկնած կա. ՀԺ