Միհրան  Պողոսյանը  «քֆուր ա կերել»,  որ կամ քաղաքապետ է դառնալու, կամ ոստիկանապետ. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:12 10/02/2017
Հայաստան

Միհրան Պողոսյանը «քֆուր ա կերել», որ կամ քաղաքապետ է դառնալու, կամ ոստիկանապետ. «Ժամանակ»

Նախընտրական շրջանակում  կրքերը գնալով թեժանում են։  Մասնավորապես, Ավան  վարչական շրջանում  ԴԱՀԿ ծառայության  նախկին  պետ Միհրան  Պողոսյանը  իր շտաբը բացել է  քաղաքապետ Տարոն Մարգարյանի  շտաբի դիմաց։ 

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝  Տարոն Մարգարյանն էլ  հանձնարարել է տարածքը հսկող  տեսախցիկներ տեղադրել, և ով այցելում է Միհրան Պողոսյանի շտաբ, հաշվառվում է և նրան այցելում են համայնքի  երիտասարդները։

«Այս հակամարտությունը  գնալով ավելի  է սրվելու, քանի որ Միհրան Պողոսյանը  շատ վճռական է տրամադրված։  Նա նեղ շրջանակներում  գողական  «քֆուր է կերել», որ կա՛մ քաղաքապետ է դառնալու, կա՛մ ոստիկանապետ, և դրա համար ոչնչի առջև կանգ չի առնում։  Ասում են՝  նա սկսել է  այնպիսի գումարներ ծախսել, որ ոչ ոք մինչ այժմ չի ծախսել»,-գրել է թերթը:

Placeholder
Միհրան Պողոսյանը «քֆուր ա կերել», որ կամ քաղաքապետ է դառնալու, կամ ոստիկանապետ. «Ժամանակ»