Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի բրենդի վաճառքները հունվարին, անցյալ տարվա համապատասխան համանակաշրջանի համեմատությամբ, ընկել են 26 տոկոսով:
«Լենտա ռու»-ի փոխանցմամբ՝ Ivanka Trump մակնիշի ապրանքներն ամենից շատ վաճառվում են Amazon.com առցանց-հարթակում, դրան հաջորդում են՝ Bloomingdales.com-ը, Macys.com-ը և Zappos.com-ը:
Ivanka Trump բրենդի ներքո թողարկվում են կանանց հագուստ, կոշիկ և պայուսակներ: 2017 թվականի փետրվարի սկզբին Nordstrom ամերիկյան հանրախանութների ցանցը որոշեց դադարեցնել այդ մակնիշի ներքո թողարկված ապրանքների վաճառքը: Որպես պատճառ նշվել Է ցածր պահանջարկը: Ի պատասխան Թրամփը քննադատել է ընկերությանը:
«Nordstrom-ը շատ անազնիվ է վարվել իմ դստեր՝ Իվանկայի հետ: Նա մեծ անհատականություն է. ինձ միշտ դրդում է ճիշտ վարվել: Ահավոր է»,-ասել է նա: