Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել
Իրավունք
13:13 10/02/2017

Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել

Մինսկում ձերբակալված ու Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին միջազգային հետախուզում հայտարարված չի եղել: «Ռիա Նովոստի»  գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի դատախազությունը:

Այստեղից մանրամասնել են, որ իրականում բլոգերի նակտմամբ հայտարարված է եղել միջպետական հետախուզում:

Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ ոստիկանության հարցմանն ի պատասխան, Ինտերպոլից տեղեկացրել են, որ Լապշինի նկատմամբ իրենց միջոցով երբեք  հետախուզում հայտարարված չի եղել:

«Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման տակ և հանձնվել է ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրերի համաձայն»,-ասել է բելառուսական դատախազության ներկայացուցիչը:

Հիշեցնենք,  որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Լապշինի արտահանձնումը Ինտերպոլի որոշմամբ է եղել:

Placeholder
Բելառուսի դատախազությունը խոստովանել է` Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել