Մխիթարյանը` հունվար ամսվա լավագույն գոլի հեղինակ
Աշխարհում
14:35 10/02/2017

Մխիթարյանը` հունվար ամսվա լավագույն գոլի հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է անգլիական ակումբի հունվար ամսվա լավագույն գոլի հեղինակ: Այս մասին տեղեկացնում է մանկունյանցիների պաշտոնական կայքը:

Մխիթարյանի` «Ուիգանի» դարպասին խփած գոլը ստացել է ձայների 52 տոկոսը: Երկրորդ տեղում Ուեյն Ռունիի գոլն է` «Սթոք Սիթիի» դարպասին (43%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բաստիայն Շվայնշտայգերի գոլը` «Սթոք Սիթիի» հետ խաղում (3%):

Placeholder
Մխիթարյանը` հունվար ամսվա լավագույն գոլի հեղինակ