Գառնիում ճոպանուղի կկառուցվի
Մշակույթ
15:52 10/02/2017
Հայաստան

Գառնիում ճոպանուղի կկառուցվի

Գառնիում նախատեսվում է ճոպանուղի կառուցել,- այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց  բնապահպանության  նախարար Արծվիկ Մինասյանը։

«Այն ուղիղ կապ է ապահովելու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի ու «Խոսրովի անտառ» արգելոցի միջև։ Շատ հետաքրքիր շղթա կձավորվի։ Նպատակն է ունենալ ճոպանուղի, որը կապահովի ելքը ձորի վրայից և այցելուներին կտանի «Քարերի սիմֆոնիայի» մոտ։ Այժմ աշխատում ենք նախագծումների վրա: Նախատեսվում է նաև կառուցել կամուրջ և զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոններ»,- ասաց նախարարը։

Մինասյանը տեղեկացրեց, որ նախնական գնահատմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն դոլար:

Նախարարը հավելեց, որ  Քարերի սիմֆոնիայում 2017-ին դրամաշնորհային ծրագրով իրականացվելու են քարտեզարգման, անվտանգության գոտու և անձնագրավորման աշխատանքներ:

Placeholder
Գառնիում ճոպանուղի կկառուցվի