Ռոբերտ Քոչարյանը  հասկացել է, որ Օհանյան-Օսկանյան դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ և հրաժարվել է դրանից. ՀԺ
Օրվա մամուլ
08:56 11/02/2017

Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ Օհանյան-Օսկանյան դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ և հրաժարվել է դրանից. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում  ուղիղ կապի մեջ չի  եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ  Վիկտոր Դալլաքյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ։

«Սեյրան Օհանյանը նաև ֆինանսավորում չի հատկացրել և աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին  մասնակցելու գաղափարից։  Որոշ տեղեկությունների  համաձայն՝ Սեյրան Օհանյանի  այդ որոշման վրա  մի քանի  գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը  վերադարձավ քաղաքականություն և ստվերեց իր գործունեությունը։

 Քաղաքական կուլիսներում  խոսվում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը  հասկացել է, որ այդ դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ և հրաժարվել է դրանից։  Եվ ահա դաշինքի ուժերը սկսել են  հեռանալ. երեկ դաշինքից դուրս եկավ  Արամ Գ.Սարգսյանը, տեղեկություններ կան, որ կհեռանա նաև Վիկտոր  Դալլաքյանը»,-գրել է թերթը:

Placeholder
Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ Օհանյան-Օսկանյան դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ և հրաժարվել է դրանից. ՀԺ