Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին.«Ժամանակ»
Օրվա մամուլ
08:55 11/02/2017

Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին.«Ժամանակ»

Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ  Տարոն Մարգարյանն ու  ԴԱՀԿ նախկին  ղեկավար  Միհրան Պողոսյանը,  ավելի են թեժանում.  գործին խառնվել են  արդեն քրեական հեղինակությունները: «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝  քրեական աշխարհում հայտնի  քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին:  Այժմ վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ: 

«Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  սեփական տներին վառելափայտ են  բաժանում՝  ուղղակի ասելով, որ դա  Միհրան Պողոսյանն է ուղարկել:  Նույնիսկ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն:  Ընտրակաշառքը, սակայն,  միայն դրանով չի սահմանափակվում:  Այս պահի դրությամբ՝  մեկ ձայնին նա պատրաստ է  30 հազար դրամ վճարել, որը ընտրությունների օրերին էլ ավելի կաճի»,-գրել է թերթը:

Placeholder
Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին.«Ժամանակ»