Օսկանյանը՝ «Ժառանգության» հետ դաշինքի մասին.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:58 11/02/2017

Օսկանյանը՝ «Ժառանգության» հետ դաշինքի մասին.«Ժողովուրդ»

Օրեր առաջ  «Ժառանգություն» կուսակցությունը  որոշել էր  ԱԺ  ընտրություններին  մասնակցել դաշինքով և «Ժառանգության» փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը  հայտարարել էր.«Կուսակցության խորհրդի կողմից որոշում եղավ  Սեյրան Օհանյանի հնարավոր դաշինքի և «Ելք»-ի հետ  միավորման  պաշտոնապես  բանակցություններ սկսել»: 

«Ժողովուրդ» օրաթերթը Օհանյանի շուրջ  ստեղծվելիք  դաշինքի մաս կազմով «Համախմբում» կուսակցության ղեկավար  Վարդան Օսկանյանից հետաքրքրվել է, թե ինչպես են վերաբերվում այն փաստին, որ  «Ժառանգությունը»  միաժամանակ  բանակցում է թե իրենց, թե  «Ելք»-ի հետ. «Դա իրենց որոշումն է,  մեզ հետաքրքրում է իրենց  վերջնական որոշումը»,- նշել է Օսկանյանը:

Placeholder
Օսկանյանը՝ «Ժառանգության» հետ դաշինքի մասին.«Ժողովուրդ»