Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միհրան Պողոսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն այսօր «Ժամանակ» օրաթերթում տպագրված լուրի վերաբերյալ:
Թերթը գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին:
Պողոսյանի գրասենյակը հերքում է այդ լուրը և դիմում «բոլոր լրատվամիջոցներին». «...մեկ անգամ կոչ ենք անում չմոլորեցնե՛լ հանրությանը, տրամադրե՛լ բացառապես իրականությանը համապատասխանող և ստուգված տեղեկատվություն»։
Գրասենյակը տեղեկացնում է, որ լուրը չհերքելու դեպքում կդիմեն օրենսդրությաը։
Հաղորդագրության վերջում գրասենյակը հայտնում է հեռախոսն ու էլ.հասցեն, որով կարող ենք դիմել իրենց՝ տեղեկություններ ստանալու: