Անգլիայի դպրոցներում կանցնեն կիբերանվտանգության դասընթացներ
Կրթություն, գիտություն
16:45 11/02/2017
Աշխարհ

Անգլիայի դպրոցներում կանցնեն կիբերանվտանգության դասընթացներ

Անգլիայում դպրոցականներին առաջարկելու են այցելել կիբերանվտանգության դասերի, որպեսզի նրանց միջից գտնեն պոտենցիալ փորձագետների պետությունը հաքքերային հարձակումներից պաշտպանելու համար: Բի-Բի-Սի-ն գրում է, որ սկզբում նախատեսվում է հրավիրել 14 տարեկանից բարձր շուրջ 6000 աշակերտի, ովքեր կայցելեն դասընթացների՝ այս տարվա սեպտեմբերից, շաբաթական՝ չորս ժամ տևողությամբ: Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար, կծախսվի 25 միլիոն դոլար:

Այնուհետև առաջադեմ  ուսանողներին կտրվեն համալսարանական  դրամաշնորհներ և կապահովվեն աշխատանքով հենց այդ ոլորտում:

Ներկա պահին Բրիտանիայում կիբերանվտանգության ոլորտում աշխատում է շուրջ 58 հազար մասնագետ:

Placeholder