Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դիրիժոր Հայկ Դավթյանը՝ Ֆիլհարմոնիկի հետ
Մշակույթ
12:09 11/02/2017
Հայաստան

Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դիրիժոր Հայկ Դավթյանը՝ Ֆիլհարմոնիկի հետ

Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 17-ին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու  ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը:  Համերգը ղեկավարելու է դիրիժոր Հայկ Դավթյանը (Ֆրանսիա):

Նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգի ընթացքում կայանալու է Չայկովսկու «Ինտերմեձո» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան:

Երեկոյին հնչելու է նաև Պրոկոֆևի «Ջութակի կոնցերտ թիվ 2 սոլ մինոր» և Շուբերտի «Սիմֆոնիա թիվ 4 («Ողբերգական»)» ստեղծագործությությունները:
 

Placeholder
Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դիրիժոր Հայկ Դավթյանը՝ Ֆիլհարմոնիկի հետ