BBC. Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից է
Սպորտ
14:19 11/02/2017

BBC. Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից է

Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից մեկն է: Հայ ֆուտբոլիստի անցած ուղուն այսօր անդրադարձել է BBC-ն:

Նա մի երկրից է, որը հինգ տարի շարունակ՝ 1989-ից մինչև 1994 թ,-ը պատերազմի մեջ է եղել հարևան Ադրբեջանի հետ վիճելի տարածքի պատճառով, դեռևս նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության գործողությունների հետ:

Ուստի Մխիթարյանն ստիպված էր ծառայել ազգային բանակում, նախքան նրան կթույլատրվեր արտասահման տեղափոխվել:

«Շատ դժվար էր մեծանալ Հայաստանում այդ տարիներին, երբ այդքան շատ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ, մեր երկիրը պատերազմի մեջ էր: Շատ դժվարին իրավիճակ էր:

Նախքան ֆուտբոլային կարիերա սկսելը ես պետք է ծառայեի բանակում: Ես ծառայության անցա, երբ 20 տարեկան էի: Դրանից հետո արդեն իրավունք ստացա այլ ակումբ տեղափոխվել»,- նշել է Մխիթարյանը:
 

Placeholder
BBC. Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից է