Էրզրումի փառատոնում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ
Սպորտ
16:40 11/02/2017
Հայաստան

Էրզրումի փառատոնում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ

Փետրվարի 11-18-ը Էրզրումում կկայանա 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ, որոնք հանդես կգան երկու մարզաձևում` դահուկավազք և լեռնադահուկային սպորտ:

Միքայել Միքայելյանը և Գոհար Թադևոսյանը կմրցեն դահուկավազքում, իսկ Հարություն Հարությունյանը` լեռնադահուկային սպորտում:

13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնին կմասնակցեն ավելի քան 800 մարզիկներ` 40 երկրից: Նրանք հանդես կգան 9 մարզաձևում:
 

Placeholder
Էրզրումի փառատոնում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ