ՕՊԵԿ-ը պահանջում է կարտելի անդամ չհանդիսացող երկրներին կրճատել նավթի արդյունահանումը
Տնտեսություն
16:29 13/02/2017

ՕՊԵԿ-ը պահանջում է կարտելի անդամ չհանդիսացող երկրներին կրճատել նավթի արդյունահանումը

ՕՊԵԿ-ի անդամ երկրները  արդյունահանման կրճատման համաձայնագիրը կատարում են 92 տոկոսով, իսկ ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրները՝ 50 տոկոսով: Այս մասին հայտարարել է Քուվեյթի նավթի նախարար Ասամ ալ Մարզուկը: Փոխանցում է Tass.ru-ն:

«Փետրվարին ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող 4 երկրների հետ կքննարկենք կրճատման ավելացման հարցը: Մեր նպատակն է, որ  երկրները 100%-ով կատարեն իրենց պարտականությունները»,- Հայտարարել է նախարարը՝ չմանրամասնելով, թե որ 4 երկրների հետ է անցկացնելու քննարկումը:

2017թ-ին ՕՊԵԿ-ի կողմից օրական արդյունահանումը կրճատվել է 1մլն բարելով՝ ծավալները հասցնելով 32.06 մլն բարելի:

Placeholder
ՕՊԵԿ-ը պահանջում է կարտելի անդամ չհանդիսացող երկրներին կրճատել նավթի արդյունահանումը