Մահացել  է լեգենդար ջազ երգիչ Էլ Ջերոն
Մշակույթ
10:25 13/02/2017
Աշխարհ

Մահացել է լեգենդար ջազ երգիչ Էլ Ջերոն

Նախօրեին 76 տարեկանում Լոս Անջելեսի հիվանդանոցների մեկում  մահացել է  ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ,  «Գրեմմիի» 7-ակի մրցանակակիր  Էլ Ջերոն:

Ռիա նովոստին, հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, գրում է, որ երաժիշտն անցած շաբաթ  հոսպիտալացվելուց հետո  հայտարարել էր թոշակի գնալու մասին: 

Ալ Ջերոն այն հազվագյուտ կատարողներից է, ով մրցանակների է արժանացել երեք տարբեր կատեգորիաներում՝ ջազ, փոփ և ռիթմ ընդ բլյուզ: Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա թողարկել է ավելի քան 20 ալբոմ:

Ջերոնն օգտագործում էր տարբեր տեմբրային ձևավորումներ և ինտոնացիայի օգտագործման զանազան ձևեր (գոռոց, լաց, ծիծաղ և այլն), հումորային հնարքներ, ինչպես նաև սքեթ, ինչի շնորհիվ մեծ ներդրում է ունեցել «գործիքային երգեցողության» զարգացման գործում: Ըստ մամուլի արձագանքների՝ «հմայիչ Ջերոն կարողանում էր երգել հազարավոր ձայներով»: 2001 թվականի մարտին աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:

Placeholder
Մահացել է լեգենդար ջազ երգիչ Էլ Ջերոն