Հայ դահուկավազորդները` Էրզրումի փառատոնում
Սպորտ
18:12 13/02/2017

Հայ դահուկավազորդները` Էրզրումի փառատոնում

Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում այսօր պայքարի մեջ են մտել հայ դահուկավազորդները:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակիցների մեջ զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում բավարարվել է 40-րդ տեղով:

Մեր դահուկավազորդները վաղը կմրցեն ազատ ոճում: Փետրվարի 14-ին մրցուղի դուրս կգա նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:
 

Placeholder
Հայ դահուկավազորդները` Էրզրումի փառատոնում