Սլավիկ Հայրապետյանը եզրափակել է մրցանակային եռյակը
Սպորտ
17:05 13/02/2017
Հայաստան

Սլավիկ Հայրապետյանը եզրափակել է մրցանակային եռյակը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվել է գեղասահքի «Sofia Trophy 2017» միջազգային մրցաշարը: Տղամարդկանց մենասահքում Հայաստանը ներկայացրել է Սլավիկ Հայրապետյանը:

Կարճ ծրագրում հայ գեղասահորդը 2-րդ արդյունքն է ցույց տվել, իսկ ազատ ծրագրում եզրափակել է լավագույն եռյակը: Ընդհանուր հաշվարկում Հայրապետյանը վաստակած 175,75 միավորով գրավել է մրցանակային 3-րդ հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցել են 7 երկրների 9 գեղասահորդներ: Հաղթողի տիտղոսը բաժին է հասել Անգլիայի ներկայացուցիչ Գարրի Մատտիկին:  
 

Placeholder
Սլավիկ Հայրապետյանը եզրափակել է մրցանակային եռյակը