Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նաիրիտ» գործարանում ապամոնտաժում են պահեստային սարքավորումները: Այսօր հայտարարեց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Նա մտահոգված է՝ եթե սարքավորումները մոտաժվեն, արդեն ոչ մի ներդրող էլ չի գա:
«Եվրոպա-Ասիա հոլդինգի ղեկավարը հանդիպել է վարչապետին, պատրաստ էր խոշոր ներդրում կատարել ոչ միայն Նաիրիտում, այլ ծրագրեր էլ կային, սակայն մինչ օրս արձագանք չկա»,-ասաց Իսրայելյանը:
Գործարանն այսօր ունի 100 մլն դոլար, եթե բարեխիղճ օտարում իրականացվի, Իսրայալյանի խոսքով, կլինի 50-60 մլն դոլար, հակառակ դեպքում՝ 20-25 մլն:
«Ինձ թվում է՝ գործարանի համակարգող խումբը դեռ կպայքարի: Կփորձեն առողջացման ծրագրի վերաբերյալ հանդիպում կազմակերպել վարչապետի հետ, լուծարման գործընթացը կասեցնեն, փորձեն վարչապետին համոզել, որ գործարանը կարող է աշխատել: Եվ ամենակարևորը ներդրումների պատրաստ ընկերությանը հրավիրեն Հայաստան: Հույսս սա է միայն»,-ասաց նա: