Հրանտ Բագրատյանը, հնարավոր է, չգլխավորի «Ազատ դեմոկրատներ»-ի  ցուցակը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:25 14/02/2017
Հայաստան

Հրանտ Բագրատյանը, հնարավոր է, չգլխավորի «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում  ցուցակը գլխավորելու հարցում խմորումներ են:  Նախապես որոշված էր, որ  ցուցակը գլխավորելու է  «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը,  սակայն կուսակիցները ի սկզբանե դեմ են եղել  այդ որոշմանը: 

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝  ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ  Խաչատուր Քոքոբելյանը: Դժգոհության պատճառներից մեկն էլ եղել է այն, որ  Հրանտ Բագրատյանը  այս մեկ ամսվա ընթացքում հստակ  աջակցություն չի հայտնել  «Ազատ դեմոկրատների» հնչեցրած  քաղաքական գծին:

Placeholder
Հրանտ Բագրատյանը, հնարավոր է, չգլխավորի «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակը. «Ժամանակ»