Վիկտոր Դալլաքյանն ու Արամ Սարգսյանը կմիանան Ծառուկյանին. «Իրատես»
Օրվա մամուլ
09:21 14/02/2017
Հայաստան

Վիկտոր Դալլաքյանն ու Արամ Սարգսյանը կմիանան Ծառուկյանին. «Իրատես»

Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված դաշինքը փլուզվում է, և ավերակների վրա կառուցվում է մեկ այլ ավերակ։ Մինչ այս ուժը նորից կպառակտվի ու կմիավորվի, դրանից պոկված ՀԴԿ-ն և «Երրորդ հանրապետությունը» արդեն իրենց անելիքներն են հստակեցնում։

«Իրատես»-ի տեղեկություններով, այս երկու ուժերն էլ մասնակցելու են ընտրություններին և, ամենայն հավանականությամբ, դաշինք կկազմեն Գագիկ Ծառուկյանի հետ։

Ի դեպ, մինչ այդ էլ նրանք դրական էին վերաբերվում Ծառուկյանի հետ համագործակցությանը, և այսպիսի որոշումը խիստ կանխատեսելի էր։

Placeholder
Վիկտոր Դալլաքյանն ու Արամ Սարգսյանը կմիանան Ծառուկյանին. «Իրատես»